Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը նշվում է նաև գիտաժողովով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հրատարակվել են գրողի կյանքին ու գործունեությանը վերաբերող մի շարք գրքեր, օտար լեզուներով են թարգմանվել նրա հեքիաթները, քառյակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խոսվեց գրողի հոբելյանին նվիրված գիտաժողովի բացմանը: Այն մեկնարկեց հոկտեմբերի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

«Հովհաննես Թումանյանն ամենասիրված ու ընթերցված գրողներից է: Թումանյանի երազանքն էր` Հայաստանն ունենա ակադեմիա, որի ստեղծման համար նա ջանքեր էր գործադրում անգամ ամենակրիտիկական տարիներին: Խորհրդանշական է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան իր կարևոր ավանդը պետք է բերեր մեր երկրի զարգացմանը»,-նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ գիտաժողովի մասնակիցները ընթերցելու են 71 զեկույց: Նրանք պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության ու լեզվաբանության տեսանկյուններից են անդրադառնալու Թումանյանի ստեղծագործություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Երանուհի Մարգարյանը հիշեցրեց, որ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում:

«Հոբելյանների կապակցությամբ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր են անցկացվել: Հատկապես կարևոր է մի քանի օր առաջ Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսը: Կարևոր ձեռքբերում է մեծանուն մտավորականի կյանքին ու գործունեությանը նվիրված հիմնարար գիտական աշխատությունների հրատարակումը: Այս համատեքստում լուրջ հետազոտություններ է անցկացրել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, որն առաջարկել էր հրատարակման «Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործության տարեգրությունը 1920-23 թվականներ» գրքի չորրորդ ու «Թումանյանի ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» գրքի առաջին հատորները, որոնց հրատարակմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությունը»,-ընդգծեց Մարգարյանը:

Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանը տեղի կունենա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

Հայերեն Русский

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA