Հասարակական

Հայաստանն ու Վրաստանը գործընկերությունը կխորացնեն իրավական ոլորտում

1 րոպեի ընթերցում

 Հայաստանն ու Վրաստանը գործընկերությունը կխորացնեն իրավական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունից, ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են նաև 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում կայանալիք հայ-վրացական իրավական հերթական ֆորումին առնչվող մի շարք հարցեր։

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում