Տնտեսություն

Վերհանվել է բիզնես գործունեությանը խոչընդոտող 100 խնդիր. պետությունն աշխատում է այդ ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Վերհանվել է բիզնես գործունեությանը խոչընդոտող 100 խնդիր. պետությունն աշխատում է այդ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում վեր է հանել բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիր: 100-ից ավելի հարցերը դարձել են նախարարության աշխատանքային փաստաթուղթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց նախարար Տիգրան Խաչատրյանը:

«12 ոլորտային քննարկումներ կատարեցինք առանձին ճյուղեր ներկայացնող արտադրողների և արտահանողների հետ: Քննարկումների արդյունքում վեր են հանվել բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ։ Ունենք աշխատանքային օրակարգ՝ ձևավորված այն հարցերի շուրջ, որոնք հնչել են այդ քննարկումների արդյունքում: Նախարարության ստորաբաժանումներն այդ փաստաթղթով աշխատելով առաջիկայում կհանրայնացնեն այն կոնկրետ առաջարկությունները և լուծումները, որոնք տրվում են մեզ ուղղված հարցերի յուրաքանչյուրի առնչությամբ»,-ասաց նախարարը:

Խաչատրյանը վստահեցրեց, որ այն մեծ օրակարգը, որը ներառում է 100-ից ավելի հարց, դարձրել են նախարարության աշխատանքային փաստաթուղթը, որոշներն արդեն ունեն նախագծային կարգավորումներ:

Արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումները կայացել էին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ: Նախարարությունում իրականացված հանդիպումներին հետևել է քննարկում` ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում