Արցախ

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացմանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Իդեա» եւ Արեւելյան պատմական ժառանգության պահպանման հիմնադրամներին նախագծի իրականացման համար, հույս հայտնելով, որ կենտրոնը կարեւոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական եւ քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաեւ Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում