Տնտեսություն

Վարչապետն արձանագրում է ՀՀ-ում ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակի առկայությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետն արձանագրում է ՀՀ-ում ստվերի կրճատման աննախադեպ իրավիճակի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունած իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, եթե Հայաստանի Հանրապետությունում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3%-ի շարժ ունենա, դա կլինի լավագույն հաջողություն երկրի համար: Այսօրվա վիճակով մենք այդ ցուցանիշը բարելավել ենք մոտ 1.2 տոկոսով: Այսինքն՝ ԱՄՀ-ի լավագույն առաջարկներից չորս անգամ ավելի։ Կան ակնհայտ փաստեր, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում