Տնտեսություն

Փաշինյանն անդրադարձավ աշխատուժի պակասի պատճառների վարկածներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ աշխատուժի պակասի պատճառների վարկածներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աշխատուժի պակասի տարբեր պատճառներ է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում:

«Մենք ունենք աշխատուժի խնդիր, թափուր աշխատատեղեր, որ չենք կարողանում համալրել։ Դա վերաբերում է ինչպես բարձր, այնպես էլ միջին ու որակավորում առանձնապես չպահանջող աշխատանքներին։ Այստեղ կա վարքագծային մի վարկած։ Դիտարկվում է այն տարբերակը, որ մեր շատ քաղաքացիներ նախընտրում են, օրինակ՝ ՌԴ-ում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց իրենց գյուղում խաղող հավաքելու աշխատանք չիրականացնել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ նախկինում քաղաքացիները նախընտրում էին չաշխատել և նպաստ ստանալ, իսկ ներկայիս կարգավորումները աշխատանքի հետ մեկտեղ նպաստ ստանալու տարբերակը չեն բացառում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում