Հասարակական

Մեղրի համայնքը մինչև տարեվերջ գազ կունենա. գործնական քայլերն արդեն իրականացվում են

1 րոպեի ընթերցում

Մեղրի համայնքը մինչև տարեվերջ գազ կունենա. գործնական քայլերն արդեն իրականացվում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրի համայնքը մինչև տարեվերջ կունենա գազ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Մեր հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Մեղրիում: Այնտեղ տեղեկացանք, որ Մեղրին խորհրդային տարիներից գազ չունի: Մենք հարցը բարձրացրեցինք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետն իր մոտ այն արձանագրեց, և օրեր հետո տեղեկացանք, որ արդեն տեղում չափագրումներ են կատարվում: Արձանագրենք, որ մեր հանձնաժողովի արտագնա նիստի արդյունքում Մեղրին գազ կունենա մինչև նոր տարի»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, որ համայնքի գազի հարցը բարձրացրել են Ազգային ժողովում:

«Այժմ գործնական քայլեր են իրականացվում, խնդիրը օպերատիվ լուծում է ստանում»,-ասաց Մխիթար Զաքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում