Տնտեսություն

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը քննարկել է ոլորտի սուբյեկտների խոչընդոտները

2 րոպեի ընթերցում

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը քննարկել է ոլորտի սուբյեկտների խոչընդոտները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված և գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկմանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առևտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-երի կողմից արտահանման հետ կապված և արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման և այլ հարցեր:

Նիստին քննարկվել են նաև խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի և «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող՝ գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից բարձրացված` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև հարկային վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:

Նախարարի առաջարկությամբ որոշվել է ներկայացված խնդիրներին անդրադառնալ նաև դրանց վերաբերյալ այլնըտրանքային ձևաչափերով քննարկումների շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում