ԵԱՏՄ-ն համագործակցության բանակցություններ է վարում 13 երկրների, 20 կազմակերպությունների հետ. Պուտին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է, իսկ ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա, նպաստում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստիննման համոզմունք հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ շարունակում է աճել նաև ԵԱՏՄ երկրների գումարային ՀՆԱ-ն, արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունը:

«Միաժամանակ, մեր միության առջև ծառացած են նոր, մասշտաբային խնդիրներ: Կարծում ենք, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի ոլորտում եղած խոչընդոտների վերացման ուղղությամբ համակարգային աշխատանքին: Գերակայությունների թվում է նաև ֆինանսական ոլորտում միութենական կարգավորումների ներդրումը: Ընթացիկ նիստի արդյունքներով՝ խոսքը ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կոնցեպցիայի հաստատման մասին է: Այս փաստաթուղթը կդառնա բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ օպերացիաների ունիվերսալ կանոնների մշակման եւ հաստատման ճանապարհային քարտեզ, որով նախատեսված միջոցառումների իրականացումը մեր երկրների քաղաքացիների համար հասանելի կդարձնի ֆինանսական գործիքները»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ լավ տեմպերով է կատարելագործվում նաև էներգետիկայի ոլորտում Միության օրենսդրության կատարելագործումը: Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներում ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի պայմանավորվածությունները:

«Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածությունը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքի միութենական շուկայի հետ՝ 2025թ-ին: Առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացումը գազի մատակարարման ու փոխադրման ոլորտում: Անհարժեշտ է նաև շարունակել զարգացնել անդամ երկրների համագործակցությունը թվային տնտեսության ոլորտում: Մասնավորապես, ընդհանուր շահերից է բխում աշխատատեղերի որոնման ստանդարտացված համակարգի մեկնարկը, որը թույլ կտա մեր երկրների քաղաքացիներին ինտերնետի միջոցով իմանալ ազատ աշխատատեղերի մասին Միության բոլոր երկրներում»,- շեշտեց ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրված ապրանքների հետագծելիության համաձայնագրի իրականացումը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեր այսօրվա որոշման համաձայն կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ: Կարևոր է ապահովել Միության շուկայում ապրանքների շրջանառության թափանցիկությունը, դրա համար անհրաժեշտ է իրականացնել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ուղեկցող ապրանքային փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաև ավելի ակտիվ ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշումը: Պիլոտային նախագիծը հաստատել է այս միջոցի արդյունավետությունը մաքսանենգ ապրանքերի դեմ պայքարում ու ավելացրել հարկային մուտքերը»,- նկատեց Պուտինը:

ՌԴ նախագահը կարևորեց փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ: «Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, նաև՝ ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ»,- եզրափակեց նա:

Իր ելույթի ավարտին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքի կազմակերպման համար:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում