Դեպի ԵԱՏՄ երկրներ ՀՀ-ի արտահանման ցուցանիշները նկատելի աճել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ պետություններում վերջին տարիներին նկատվում է ոչ միայն տնտեսական աճ, այլև որոշակի կայունության ապահովում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետ Մերի Հովսեփյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի աճը 2018 թվականին կազմել է 2,5 տոկոս աճ: Այս համատեքստում առաջատարը եղել է Հայաստանը, որտեղ ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս: Տնտեսագետը նշեց, որ այս միտումները պահպանվում են նաև 2019 թվականին:

«Ինչ վերաբերում է արտաքին առևտրի ծավալներին, ապա 2018 թվականին ԵԱՏՄ-ի այս ցուցանիշը կազմել է 60,2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչն աճել է 10,1 տոկոսով: Երբ ուսումնասիրում ենք Հայաստանի արտահանումը, ապա տեսնում ենք, որ 2018 թվականի տվյալներով մեր երկրի արտահանման 29,5 տոկոսը բաժին է ընկել հենց ԵԱՏՄ երկրներին: Այն պարագայում, երբ 2015 թվականին այս ցուցանիշը 13-14 տոկոսով պակաս էր: Ինչը նշանակում է, որ Հայաստանն այս տարիների ընթացքում բավական ակտիվացրել է դեպի ԵԱՏՄ արտահանման ուղղությունը»,-ասաց տնտեսագետը:

Մերի Հովսեփյանն առանձնացրեց այս տարիների ընթացքում արդյունաբերական համագործակցության խորացումը: Չնայած 2018 թվականին Հայաստանում արձանագրվեց հանքարդյունաբերության ցուցանիշի նվազում, այդուհանդերձ, ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում մեր երկիրը վերամշակող արդյունաբերության ոլորտում առաջատար է: Այստեղ ունենք 10 տոկոսի աճ: Արդյունաբերական համագործակցության խորացումը կարևորվում է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ երկրները ոչ միայն նպատակ ունեն վարել ներմուծման փոխարինման, այլև դեպի երրորդ երկրներ արտահանման խթանման քաղաքականություն:

Տնտեսագետը նշեց, որ այս ընթացքում զգալի աշխատանք է կատարվել ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ: Արդեն ավարտին է հասցվել դեղերի, դեղորայքի ընդհանուր շուկայի ձևավորումը, և ընթացքի մեջ են նավթի, նավթամթերքի, էներգետիկ և գազի շուկաների հարցերը: Սահմանվել են վերջնաժամկետներ, և ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը այս շուկաները պետք է գործեն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում