Տնտեսություն

Վերին Լարսի անցակետում ավտոմեքենաների կուտակումները նվազում են

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսի անցակետում ավտոմեքենաների կուտակումները նվազում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 536 մեքենա, մուտք է գործել շուրջ 400 մեքենա։ Անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով»,-նշել է Օհանյանը:

Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վերին Լարսի անցակետումհերթերըհիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանություննէր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում