ՀՀ-ի ու Սինգապուրի միջև կստորագրվի ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի միջև կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» համաձայնագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը:

«Այս տարի ՀՀ-ի ու Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են, ինչը գերազանց դաշտ է ստեղծել մեր ժողովուրդների միջև տարաբնույթ փոխանակումների ու փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մենք շահագրգռված ենք խորացնելու Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մեր երկու երկրներն ունեն հետաքրքիր ընդհանրություններ: Նրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով ու իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա: Այս տարվա ընթացքում մեր բարձրաստիճան շփումներն ու Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում մեր երկկողմ հարաբերությունները: Այցի ընթացքում կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» երկկողմ համաձայնագիր ՀՀ-ի ու Սինգապուրի միջև»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ հաջորդ տարի Սինգապուրում կկազմակերպվեն Հայաստանի օրեր, որը նոր խթան կլինի համագործակցության զարգացման համար:

Հայերեն English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին