Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ մեղադրանք է առաջադրվել Երվանդ Զախարյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների:

Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, 29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավոր անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English Français Русский

ՀՀ-ն կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը

Ռումինիան աջակցում է Հայաստանին ԵՄ- ի հետ երկխոսության բոլոր փուլերում. Նիկուշոր Դան

Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները

ԿԳՄՍՆ-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրաձայնված խնդիրներին կանդրադառնա բողոքարկման փուլում

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի մամուլի ասուլիսը

Հայաստանի հրաձիգները կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին

Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն. Արփինե Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դրույթի մասին