Փաստ մեկնաբանությամբ

Ի”նչ կարևոր շեշտադրումներ հնչեցրեց ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից

5 րոպեի ընթերցում

Ի”նչ կարևոր շեշտադրումներ հնչեցրեց ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-ին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Այն վարչապետի պաշտոնավարության ընթացքում թվով երկրորդ ելույթն էր ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, որի ժամանակ նման բարձր ամբիոնից ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստանի կողմից որդեգրած ժողովրդավարական զարգացման ուղին և դրա կարևորությունը տարբեր ոլորտների զարգացման տեսանկյունից: Պետք է նշել, որ ելույթը բավական հագեցած էր՝ կառուցված խաղաղասիրության, անվտանգության, հումանիզմի, մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանությամբ։

Վարչապետի կողմից ներքաղաքական, արտաքին քաղաքական և գլոբալ մի շարք խնդիրների վրա ուշադրության հրավիրումն, անշուշտ, կարևոր էր՝ հատկապես հետհեղափոխական այս փուլում միջազգային հանրության կողմից առավել ընկալելի և վստահելի դառնալու տեսանկյունից։

Բարձր ամբիոնից հեղափոխության կարևորությունը և դրա արդյունքների, մասնավորապես, անվիճարկելի թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման, արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի, կանանց իրավազորման ընդլայնման մասին հնչեցված շեշտադրումները կարող են ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային հանրության շրջանում՝ դրական, ժողովրդավար իմիջի ձևավորման, տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին հուսալի ներդրումային միջավայր ստեղծելու գործում։ Այս ամենից զատ, առավել կարևոր էին վարչապետի կողմից ժողովրդավարական գործընթացը շարունակելու վերաբերյալ հնչեցրած թեզերն, ինչը խոսում է այն մասին, որ առկա է գիտակցություն և ձգտում՝ սկսած պայքարը մինչև վերջ տանելու և ինստիտուցիոնալ բարեփոխումները մնացած ոլորտներում տարածելու համար։

Վարչապետն, անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, հստակ ընդգծեց, որ շարունակելու է համագործակցությունը ռազմավարական գործընկեր և դաշնակից Ռուսաստանի, ռազմավարական հարևաններ Իրանի և Վրաստանի հետ՝ միևնույն ժամանակ, հարստացնելով օրակարգը գործընկերներ ԱՄՆ-ի և ԵՄ հետ։ Հետաքրքիր էր նաև «գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելու և վերջիններիս կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին բախվելու» թեզը։ Սա ուղերձ էր առ այն, որ Հայաստանը բաց է համագործակցության համար, և փորձելու է գործընկերային հարաբերությունները զարգացնել ի շահ Հայաստանի և, չնայած որոշակի կաշկանդվածությանը, մի գործընկերոջ հետ հարաբերությունները չի պայմանավորելու մյուսի հետ հարաբերություններով։

Ինչ վերաբերում է հարևան Թուրքիային և Ադրբեջանին, ապա վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց, որ փակ սահմանները և Հայաստանի դեմ փոխհամաձայնեցված գործելակերպը սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը։ Միևնույն ժամանակ, փակ սահմաններին և բաժանարար գծերին դեմ լինելու շեշտադրումը բավական կարևոր էր, քանզի Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է այս հարցում բանակցել առանց նախապայմանների, ուստի, սա ևս մի հարթակ էր Հայաստանի կառուցողական դիրքորոշումն այս հարցում ընդգծելու համար։

ՄԱԿ-ում ելույթը բավական կարևոր էր նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի ժողովրդի իրավունքների շեշտադրման տեսանկյունից։ Վարչապետը կրկին բարձրաձայնեց, որ «հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Նման բարձր ամբիոնից միջազգային հանրությանը Հայաստանի այս տեսակետը լսելի դարձնելը և կառուցողական դիրքերից հանդես գալը բավական կարևոր էր։

Հատկանշական էր նաև անդրադարձը գլոբալ մարտահրավերներին, կայուն զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հրամայականին, և այս հարցում արդյունավետ բազմակողմանի համագործակցությանն ու ներառական գործընթացի զարգացմանը՝ անկախ երկրի քաղաքական կարգավիճակից ու աշխարհագրական դիրքից՝ նկատի ունենալով այդ թվում Արցախը։ Այն հատկապես կարևոր է չճանաչված կամ այլ կարգավիճակ ունեցող երկրների և այնտեղ ապրող ժողովուրդների բարոյական ու մարդկային իրավունքների շեշտադրման տեսանկյունից։

Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ ՄԱԿ ԳԱ նստաշրջանը ևս մեկ հարթակ հանդիսացավ Հայաստանի գրանցած հիմնական ձեռքբերումներն ընդգծելու, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները բարձրաձայնելու, արտաքին ու ներքաղաքական որդեգրած ուղին, ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ ունեցած տեսլականը միջազգային հանրությանը լսելի դարձնելու, և նրանց իսկ կողմից ավելի ընկալելի և հուսալի գործընկեր դառնալու համար։

Գոհար Հովհաննիսյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում