Տնտեսություն

Անձրևի ժամանակ հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը քանդել են ու նորից ասֆալտապատել

2 րոպեի ընթերցում

Անձրևի ժամանակ հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը քանդել են ու նորից ասֆալտապատել

ՍՊԻՏԱԿ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի տարածաշրջանում Մ3 ճանապարհի՝ անձրևի պայմաններում հիմնանորոգված հատվածը կապալառու ընկերությունը քանդել է ու նորից ասֆալտապատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին հետևելու նպատակով շրջայցին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ինքնակառավարման փոխնախարար Բագրատ Բադալյանը:

«Աշխատանքները կատարվել էին անձրևի պայմաններում: Շինարարը մոտ 100 մետր հատված քանդել ու աշխատանքը նորից է կատարել»,-ասաց Բադալյանը:

«Հայավտոճան» ընկերությունը վերահսկում է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների որակը:

«Մենք ասֆալտը ոչ խտացված վիճակում վերցնում, լաբորատորիայում փորձարկում ենք, տեսնում ենք մեր տված ասֆալտին համապատասխանում է, թե ոչ: Եթե համապատասխանում է, թույլատրում ենք տեղադրել, տեղադրելուց հետո ճանապարհից վերցնում ենք փորձանմուշներ,ստուգում ենք, թե արդյոք հաստությունը, խտացումը համապատասխանո՞ւմ են: Ըստ այդմ որոշում ենք՝ ճանապարհի ասֆալտը համապատասխանո՞ւմ է նորմերին, թե ոչ»,-ասաց «Հայավտոճան»-ի տնօրեն Գոռ Ավետիսյանն ու հավելեց, որ ստուգում են լիովին նոր սարքավորումներով, արդյունքը պարզ է դառնում 2-3 օրվա ընթացքում:

Պահանջներին համապատասխանության դեպքում է միայն կապալառու ընկերությունը ստանում գումարի մի մասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում