Մինչև տարեվերջ կկատարվեն 330 կմ ճանապարհի հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԱՊԱՐԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել մինչև տարեվերջ կատարել 330 կմ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում Է հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին միջպետական ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին հետևելիս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս պահին արդեն ասֆալտային վերին շերտ է դրված 134 կմ ճանապարհի վրա: Մեր առաջ դրել ենք խնդիր` ապահովել 330 կմ հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ մինչև տարեվերջ, որքան եղանակային պայմանները թույլ տան»,-ասաց նախարարը:

Նա նկատեց` ճանապարհները բարեկարգելու համար երբեմն դիմում են միջին նորոգման աշխատանքների: Բայց մյուս տարվա համար քայլ-քայլ պետք է անցնեն ամբողջությամբ հիմնանորոգման: Հաջորդ տարվա համար նախատեսված է 250 կմ հիմնանորոգում:

Անդրադառնալով Մ3 ճանապարհի Ապարանի 5.3 կմ հատվածում արդեն իրականացված աշխատանքներին` Պապիկյանը նկատեց, որ ճանապարհի ուղղորդող սյուները նախկինում եղել են երկաթբետոնից, հիմա պլաստմասայից են ու 3 անգամ ավելի մատչելի: «Դրանք միայն լուսարձակման դերակատարություն ունեն, որոնք երեկոյան անդրադարձնում են լույսն ու տեսանելի են դարձնում ճանապարհի աջ ու ձախ հատվածները»,- ասաց նախարարը:

Խոսելով ճանապարհներում իրականացվող հիմնանորոգման և միջին նորոգման ընդհանուր աշխատանքներից` Պապիկյանը նշեց` պետք է Երևանից մինչև Բագրատաշեն հեշտությամբ կարողանանք հասնել: Հիմա այդ խնդիրը լուծման ճանապարհին է, պետք է մինչև տարեվերջ կարողանան լուծել: Պապիկյանը սակայն նկատեց, որ ճանապարհաշինությունը Հայաստանում դեռ շատ բարձր մակարդակի չի հասել: «Կան նաև օբյեկտիվ պատճառներ, ծանրաքարշ մեքենաները պետք է չգերակատարեն թույլատրելի ծանրությունը: Հայաստանում դա դեռևս կանոնակարգված չէ»,- ասաց Պապիկյանն ու շեշտեց` պետք է կանոնավորվի նաև այդ հարցը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ