Քաղաքականություն

ՀՀ-ն և Մալթան ստորագրել են եկամուտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր մալթացի գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները գոհունակություն հայտնել եմ երկու երկրների միջև առկա դինամիկ երկխոսության և դրա շրջանակներում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ: Այս առնչությամբ կարևորվել եմ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, խորհրդարանական ձևաչափով երկկողմ արդյունավետ շփումների խթանումը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացումը, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության հեռանկարային ուղղություններ հանդիսացող առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում գործընկերության զարգացման և ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով համատեղ ջանքերով այդ ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փոխգործակցության նոր հարթակների ստեղծումը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին համաձայնագիրը: ԱԳ նախարարների բնորոշմամբ՝ համաձայնագրի ստորագրումն առաջնային քայլ է՝ երկու երկրների գործարար շրջանակներին առավել մերձեցնելու և նրանց համար համագործակցության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Հայերեն English Русский

Իմ ադրբեջանցի գործընկերը մերժել է հանդիպման առաջարկս, բայց այն մնում է սեղանին. Սարգիս Խանդանյան

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է մնում 17 սմ-ով

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է

Իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում մարտին ծնվել է 115 երեխա

Փրկարարները ջրհորից դուրս են բերել 51-ամյա քաղաքացու դին

ՌԴ-ն և Չինաստանը «հավերժ գործընկերներ» են. Վան Ին 3-օրյա այցով Մոսկվայում է

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է

Իսրայելն ամառվանից կսկսի արգելափակոցներ կառուցել Հորդանանի հետ սահմանին

ՌԴ-ում միգրանտների երեխաները կանցնեն ռուսաց լեզվի իմացության թեստավորում