Տնտեսություն

Նախարար Պապիկյանը հետևում է միջպետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Նախարար Պապիկյանը հետևում է միջպետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներին

ՎԱՆԱՁՈՐ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել և հետևում է հանրապետության միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին ընթացող հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարը ծանոթանում է Մ3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածներում իրականացվող աշխատանքներին:

Նախարարը շրջայցի ընթացքում կհետևի նաև Մ8, Մ16, Մ4 ճանապարհներին ընթացող աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը շեշտեց ու վերահաստատեց այն սկզբունքը, որ շինարարների հետ որակական չափանիշների հարցում որևէ զիջում չի լինելու: «Դա բխում է մեր շահերից, մեր ենթակառուցվածքների երկարաժամկետ ու կայուն լինելուց: Այն գումարը, որ ծախսվում է ենթակառուցվածքների վրա, պետք է լինի հիմնական, չպետք է լինի ձևական ու որևէ մեկին հանիրավի հարստացնելու համար»,-նշեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում