Թբիլիսիում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ վաստակավոր կոլեկտիվ ՀՀ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը անդրադարձավ օրվա խորհրդին և հայ ժողովրդի դարավոր պատմության համատեքստում դրա նշանակությանը։

Դեսպանը խոսեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին՝ միաժամանակ անդրադառնալով նաև Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներին։

Հայ-վրացական դարավոր բարեկամության համատեքստում դեսպանը խոսեց երկու եղբայրական ժողովուրդների ընդհանրությունների և այդ հարաբերություններում վիրահայ համայնքի կամրջող նշանակության մասին։

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխվարչապետը նույնպես խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։

Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորություն ապրեց Հայաստանի պարի պետական անսմաբլի անզուգական կատարումներից, որի վառ ապացույցը չդադարող ծափողջույններին էին ողջ համերգի ընթացքում։

Տեղեկացնենք նաև, որ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը սեպտեմբերի 21-ին լուսավորվել էր Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, բացի այդ նույն օրը՝ ողջ օրվա ընթացքում, նաև Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ցուցադրվում էին տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը