Նորաստեղծ Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակը հռչակագիր է ընդունել

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 24-ին հրավիրվել է Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ:

Բարեկամության շրջանակը ձևավորվել է օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» (Australian Friends of Artsakh) խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով «Արցախի ավստրալացի բարեկամներ» շրջանակի ձևավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը և նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերն ընդլայնելու կարևորությունը՝ նա նշել է. «Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ և առաջնորդվենք դրանով»:

Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար:

Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը, որում նշված է.

-Երախտագիտությամբ ընդունելով Ավստրալիայի խորհրդարանականների, քաղաքական, հասարակական, հոգևոր և ակադեմիական մի խումբ գործիչների 2019թ. օգոստոսի 1-ի հայտարարությունը «Արցախի ավստրալացի բարեկամներ» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին,

-վերահաստատելով բոլոր ազգերի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու Արցախի Հանրապետության հանձնառությունը,

-գնահատելով ավստրալացի բարեկամների աջակցությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հարգանքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ,

-շահագրգռված լինելով Ավստրալիայի հետ կապերը ընդլայնելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու գործում՝

մենք՝ Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներս, հայտարարում ենք Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակ ստեղծելու մասին»:

Հայերեն Français Русский

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով․ 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին