Պաշտոնական

Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

1 րոպեի ընթերցում

Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանինպարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում