Քաղաքականություն

Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, Միրզոյանը նշեց, որ անկախությունը բացարձակ արժեք է:

«Անկախության կարևորության մասին չի կարելի շատ խոսել, ինչպես շատ չի կարելի խոսել նաև մեր կյանքում ջրի կամ թթվածնի կարևորության մասին: ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է, որը մեզ տրվել է բազմաթիվ զոհողությունների գնով և այլևս երբեք մենք իրավունք չունենք այն կորցնել»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա շեշտեց, որ «Եռաբլուր»-ից անմիջապես ուղևորվելու է Գյումրի՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յնեք,որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում