Արցախ

Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրԱլեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԺ նախագահն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Սիրելի Ալեքսիս Օհանյան, սրտանց Ձեզ հրավիրում եմ այցելել Արցախ՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հայրենիքի այս ներշնչող անկյունում»,- գրել է Ղուլյանը:

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրԱլեքսիս Օհանյանը Հայաստանում կմասնակցի ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում