Ճանապարհաշինության ոլորտում արձանագրվելու է ռեկորդային թիվ. 2020-ին կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2019 թվականին նախատեսված 330 կմ-ից ավելի ճանապարհ կհիմնանորոգի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս պահին աշխատանքներն ընթանում են 307 կմ ճանապարհների հիմնանորոգման վրա, ևս 70 կմ ավարտված է: Դրանից զատ ունենք աշխատանքներ Երևան քաղաքում, որոնց մասին չենք խոսել: Աշխատանքներ, որոնք կատարվում են նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ այս տարվա ծրագիրն արդեն իսկ գերակատարելու են, և արդեն 2020 թվականից որոշ ծրագրեր տեղափոխել են 2019 թվականի ծրագրերի մեջ: «Մինչև 2023 թվականի մեր պլանն այն է, որ լինելու է նվազագույն 2500 կմ միջպետական և հանրապետական ճանապարհ, որտեղ կատարվելու են հիմնանորոգման, վերանորոգման ու միջին նորոգման աշխատանքներ: Դա չի ներառում «Հուսիս-հարավ» ճանապարհահատվածը: Այս տարի ռեկորդային թիվ ենք ունենալու ճանապարհաշինության ոլորտում»,- ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա նշանակում է, որ հաջորդ տարվա համար պետք է նախատեսվի մոտ 500 կմ ճանապարհի հիմնանորոգում: «Սա բարձրաձայնում ենք, որ մեր շատ հայրենակիցներ, որոնք Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում այդ գործերով են զբաղվում, նորագույն տեխնոլոգիաների են տիրապետում՝ մասնակցեն մրցույթներին: Հետևաբար, պետք է երաշխավորենք, որ մրցույթներում կհաղթեն միայն այնպիսի ընկերություններ, որոնք տեխնիկապես ի վիճակի են աշխատանքը կատարել ժամանակին ու որակով»,- ասաց Վարչապետը:

Հայերեն English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին