Արտոնություն տրվեց երեք ընկերության՝ 2 մլրդ դրամի ներդրումային ծրագրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը երեք ընկերությունների ներդրումային ծրագրերին տվեց արտոնություններ: Մասնավորապես, հավանություն տրվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտին:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը նշեց, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ, որն իրականացվելու է Հրազդանում: Ծրագրով նախատեսվում է կատարել 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների և մոտ 580 մլն դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ: Ծրագրով արտադրության ծավալը կկազմի մոտ 600 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարեց «ԱՆԻՊԼԱՍՏ»ՍՊԸ-ի նմանատիպ հայտը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար, արտադրությունն իրականացվելու է Աշտարակ քաղաքում, ընկերությունը գործում է 1998 թվականից: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել մոտ 1,4 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 20 նոր աշխատատեղ:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը բավարարեց «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՍՊԸ-ի նմանատիպ հարկային արտոնության վերաբերյալ հայտը:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տետրերի ու նկարչական ալբոմների արտադրության մեջ, ինչն իրականացվելու է Աբովյան քաղաքում: Ընկերությունը գործում է 2012 թվականից, նախատեսվում է իրականացնել 457 մլն դրամի ներդրում հումք եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրով կստեղծվի 6-9 նոր աշխատատեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այստեղ խոսքը մոտ 2 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրումների մասին է: Նա հիշեցրեց, որ աշխատող քաղաքացիների թիվը Հայաստանում մեկ ամիս առաջվա տվյալներով 601 հազար էր, իսկ այժմ այն հասել է 604 հազարի: «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 64 հազար աշխատատեղերի աճ»,- փաստեց Վարչապետը:

Հայերեն العربية Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել