Արարատ Միրզոյանը հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի մոտից մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն ի սկզբանե նշեց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու: «Նախորդ անգամ եղել էր քաշքշուկ, լարվածություն, որը կարող էր չլինել: Ես եկել եմ, որպեսզի այլևս նման բան չլինի»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հորդորելով բողոքի մասնակիցներին ԱԺ շենքի տարածքում պահպանել անվտանգության կանոնները:

Հանքի շահագործման մասին ակցիայի մասնակիցների հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ համարում է անտեղի, իսկ մտահոգությունների մի մասն էլ կիսում է: «Հանքի շահագործման հետ կապված կան ընթացակարգեր, որոնք պետք է անցնեն՝ որոշում կայացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը:

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին ԱԺ շենքի բակում և որոշ ժամանակ անց երթը մեկնարկեց:

Այն անցնում է Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան պողոտաներով և ավարտվելու է Հանրապետության հրապարակում:

Հայերեն العربية English Русский

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին