Հասարակական

Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Արցախի Հանրապետության 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 415 թեկնածու:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում