Հասարակական

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցում հաջողության հասնելու համար աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցում հաջողության հասնելու համար աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցը չի կարող որևէ պահ դուրս գալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Չի կարող որևէ պահ այս հարցը դուրս օրակարգից: Մենք շատ ակտիվ աշխատում ենք իմ մյուս գործընկերների հետ, որոնք անմիջական առնչություն ունեն այս հարցին, և Կարմիր խաչն այստեղ գործառույթ ունի: Նույնը վերաբերում է Կարեն Ղազարյանին: Որևէ ջանք չի խնայվում՝ շարունակելու հասնել արդյունքի»,- ասաց Մնացականյանը:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում