Արցախ

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 28-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 28-ամյակի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման28-ամյակիառթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ուղերձում, մասնավորապես,նշվումէ, որայդ պատմական իրադարձությունը նպաստել է Խորհրդային Միության անկմանը՝ այսպիսով մասնակցելով ժողովրդավարության զարթոնքին Հարավային Կովկասում:

«Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէպատմական հիմնավորումից:Ժողովրդավարության այն աննախադեպ շարժումը, որի արդյունքում արցախցիները քվեարկեցին Հայաստանի հետ վերամիավորման և, ապա՝ իրենց անկախության օգտինշատ նման է զուգահեռաբար ընթացող այն իրադարձություններին, որոնք տարան դեպի Գերմանիայի վերամիավորումը»,- նշելէ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահԳի Տեսիեն:

Շրջանակի անդամներըհիշեցնում են, որ Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման գործնթացը չհասավ իր ավարտին՝ որը հնարավորություն կտար կնքել խաղաղության արդարացի ևվերջնական պայմանագիր:

Ուղերձումընդգծվումէ, որ Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինելբանակցությունների առարկա: Այնտեղ նշվում էնաև, որ այդ անկախությունը ազատել է Արցախի բնակչությանը ոչ միայն ադրբեջանական բռնապետության ճնշումից, այլ նաևնրան սպառնացող բնաջնջման վտանգից:

«Արցախի անկախությունն այսօր փաստացի իրականություն է: Այս իրականության դեմ տարվող ցանկացած քաղաքականություն ստերջ է ևանհեռանկարային: Եթե Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասում լսելի լինելու հեռանկար ունենալ, ապա պետք էճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը համահունչ կլինի թե իրականությանը, և թե իրատեսությանը»,- ընդգծելէ Գի Տեսիեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում