Քննարկվեց 2020թ հունվարի 1-ից մինչև 4 տարվա ավտոմեքենաների ներկրկումն ԱԱՀ-ից ազատելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունըսկզբունքային առարկություններ չունի ԲՀԿ խմբակցության Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմու­ծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:

«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկ­ման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմու­ծումը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նախագիծը նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հուն­վարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույ­քա­չափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառ­ման հետևանքով նոր դրույ­քա­չափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գոր­ծու­նեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջա­նառու միջոց­ների ավելացմանը:

Նախագծի վերաբերյալ կառավարության հիմնավորման մեջ միաժամանակ ասվում է.

Հայերեն Français

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն