Տնտեսություն

Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%

1 րոպեի ընթերցում

Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. օգոստոսին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում :

Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում (-0.3%), ինչպես նաև կապի (-0.1%) և հանգստի ու մշակույթի ոլորտներում (-1.1%):

2019թ-ի օգոստոսը 2018թ. օգոստոսի նկատմամբ 4.5%-ով գնաճ է արձանագրվել ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբերում, ինչպես նաև՝ հագուստ և կոշիկի ապրանքախմբում՝ 8.6%-ով:

2019թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում