Հասարակական

Քրեական պատասխանատվություն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

1 րոպեի ընթերցում

Քրեական պատասխանատվություն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանվի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

«Պոտենցիալ մարդասպանի և կենդանուն դիտավորյալ խոշտանգողի, ծանակողի և ոչնչացնողի միջև որևէ էական տարբերություն չկա»,- ասաց նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:

Առաջարկվող կարգավորմամբ հնարավորություն կստեղծվի պաշտպանել կենդանիներին խոշտանգումներից, դաժան վերաբերմունքից և հնարավորինս կկանխվի կենդանիների հանդեպ նման գործողություններ կատարելը, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց, առավել եւս անչափահասներին` վերոնշյալ գործողությունների հետեւանքով պատճառվող խորը հոգեբանական վնասը կանխելու հնարավորություն կստեղծվի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում