Արցախ

Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և Արցախի խորհրդարանների փոխգործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են ՀՀ և Արցախի խորհրդարանների փոխգործակցության հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում