Տնտեսություն

Առաջ ենք շարժվում բավականին լավ տեմպով. Փաշինյանը տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Առաջ ենք շարժվում բավականին լավ տեմպով. Փաշինյանը տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հուլիս ամսվա տնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ կառավարությունն առաջ է շարժվում բավականին լավ տեմպով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է:

Բացի դա՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,

Շինարարության աճ՝ 4.1 տոկոս,

Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս,

Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս,

Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,

Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում