Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտորդական կազմակերպություններին հատկացվել է 33 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին է հատկացվելու 33 միլիոն 680 հազար դրամ, որը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է 16 միլիոն 200 հազար դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և 17 միլիոն 480 հազար դրամ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ասաց, որ գումարները տրամադրվում են Արցախում 2019 թվականին սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

«Պետք է նշեմ, որ երկու կազմակերպությունները Հայաստանում լայն փորձ ունեն թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, թե խորհրդարանական ընտրությունների ոլորտում»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը և անձամբ ինքը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքներ ստեղծի, որպեսզի ապահովվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, և սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը