Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել , թե ինչու է որոշվել «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյոք կա նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է վարչապետի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառումը. «Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն:

Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:

Ինչո՞ւ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:

Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով»:

ՀՀ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը օգոստոսի 21-ին ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ՝ պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

Հայերեն العربية English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը