ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:

Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված զենքերն ու զինամթերքը:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:

Հայերեն العربية Русский

ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում

Գավառի համայնքապետարանում կազմակերպվել է նոր անտառի ստեղծմանը նվիրված հանրային լսում

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը հյուրընկալվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցում

Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան

Վարսերի «Ժպիտներ» մանկապարտեզն այցելուներին դիմավորում է «Մեր գյուղը մեր ապագան» վերտառությամբ որմնանկարով

«Քմահաճ Պուտինը, համառ Զելենսկին և դեմոկրատների դավաճանությունը»․ Ջո Բայդենը հրատարակել է իր նախագահության չորս տարիների հուշագրությունը

Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների ամփոփում

ԱԺ նախագահությունը նիստ վարելիս չպետք է քաղաքական օրակարգ սպասարկի․ Արամ Վարդևանյան