ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանյան լրատվադաշտում և սոցցանցերի հայկական տիրույթում քննարկումների առարկա է դարձել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած տեսանյութը, որում փորձ է արված համադրել այդ կառույցում Հայաստանի և այլ երկրների (ԱՄՆ, ՌԴ, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան) քվեարկությունները: Չնայած մտահաղացման հետաքրքիր լինելուն՝ պետք է փաստել, որ քվեարկությունների և դրանց համադրության վերլուծության փորձը թերի է և ոչ հաջողված:

Վերլուծության մեջ ամբողջովին անտեսված է քվեարկության դրվող հարցերի բովանդակային կողմը, իսկ քվեարկությունների պատկերը ներկայացված է խիստ ընտրողաբար: Անհասկանալի է, թե ինչու և ինչ չափորոշիչով են տեսանյութում առանձնացվել ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներից միայն մի քանիսը։

Քվեարկությունները Միավորված ազգերի կազմակերպության առօրյա գործունեության մասն են, և դրանց, որպես կանոն, նախորդում են բանակցային գործընթացներ, որի շրջանակներում ՄԱԿ-ի տարբեր անդամ երկրներ փորձում են համաձայնության հասնել բազմաթիվ հարցերի շուրջ։ Բանակցային այդ գործընթացում կարևոր են ինչպես միջազգային տարբեր հարթակներում համագործակցության վերաբերյալ տարբեր երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ կուլիսներում ձեռք բերվող իրավիճակային համաձայնությունները՝ հիմնված փոխադարձության սկզբունքի վրա: Այս կարևոր գործոնները ևս անտեսվել են վերլուծության մեջ:

ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերլուծության օբյեկտիվության պահպանման համար կարևոր է հաշվի առնել նաև Հայաստանի պետական շահերը քվեարկության դրվող բանաձևերի համատեքստում, ինչը նույնպես անտեսվել է: Քվեարկությունների վերլուծության շրջանակներում հաշվի չեն առնվել նաև տարբեր քվեարկություններից հետո անդամ երկրների ներկայացուցիչների բացատրական ելույթները, որի իրավունքից օգտվում է նաև Հայաստանը՝ պարզաբանելով այս կամ այն հարցում իր դիրքորոշումը:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ վերոնշյալ վերլուծության մեջ առկա թերություններին իր պաշտոնական մեկնաբանության մեջ անդրադարձել է անգամ ՀՀ ԱԳՆ՝ հստակ ամրագրելով, որ «ՀՀ-ն քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից»։

Ամփոփելով նշենք, որ ցանկացած երևույթի վերլուծության ժամանակ օբյեկտիվության և ճշգրտության ապահովման համար անհրաժեշտ է այն դիտարկել համակողմանիորեն և ոչ թե ընտրողաբար. հակառակ դեպքում վերլուծության արդյունքները չեն կարող արտացոլել իրական պատկերը, այլ կդառնան հանրությանը շփոթության մեջ գցող փաստերի մանիպուլյացիա:

Նարեկ Մինասյան

Հայերեն 中文

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին