Հասարակական

ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

1 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել Ղազախստանից կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: ԵՊԲՀ-ն դեպի միջազգայնացում գաղափարն՝ իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական»,- գրել է Մուրադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում