Տնտեսություն

ՊԵԿ-ն ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. առաջին 7 ամսվա ընթացքում ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«2019 թ. առաջին յոթ ամիսներում ապօրինի գործունեությամբ զբաղվելու մասով արձանագրվել է 126 դեպք, որոնց հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով, մնացածը դեռ քննության փուլում են գտնվում»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ արձանագրված խախտումների մյուս մասերն էլ բաժին են ընկնում լիցենզավորման հետ կապված դեպքերին և ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելուն:

«Լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ բնական պաշարներն օգտագործելու մասով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ ավելի քան 21.5 մլն ՀՀ դրամի չափով: Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու մասով արձանագրվել է 458 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում