Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում օգոստոսի 12-ին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ այս անգամ 28 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 190 սփյուռքահայ պատանի: Դեպի հայրենիք իրենց քայլն են արել անգամ Թաիլանդից, Մոնտենեգրոյից, Քաթարից ու Բրազիլիայից:

«Բարով եք եկել ձեր տուն: Այս 2 շաբաթների ընթացքում այցելելու եք Հայաստանի տեսարժան վայրեր, բացահայտելու եք հայրենիքը, սակայն ամենակարևորն այն է, որ դուք ընկերական կապեր եք հաստատելու, հարստանալու եք նոր ընկերներով, նոր սիրով եք լցվելու Հայաստանի հանդեպ»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է Զարեհ Սինանյանը:

Այնուհետ պատանիները ներկայացրին իրենց սպասումները. նրանց մի մասը ցանկանում է ավելի լավ ճանաչել հայրենիքը, մյուս մասը՝ ընկերներ ունենալ ամբողջ աշխարհից, մյուսներն էլ ցանկանում են պարզապես ամրապնդել իրենց գիտելիքները: Ճամբարային 14 օրերի ընթացքում մասնակիցները բացի հայոց լեզվի դասընթացներից կունենան նաև այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, հետաքրքիր հանդիպումների, մշակութային ու մարզական միջոցառումների կմանակցեն:

«Քայլ դեպի տուն» ծրագրի գործընկերներն են «Դասավանդի՛ր, Հայաստան», «VisitArmenia» և «World Vision» կազմակերպությունները:

Ծրագրի առաջին փուլն ունեցավ 200 մասնակից 30 երկրներից:

Հայերեն العربية English

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ