Հասարակական

Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական, պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումը

2 րոպեի ընթերցում

Դիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական, պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսի 25-ից հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքների հիման վրա լրամշակված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, կրկնահանցագործության նվազեցումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից դրական է գնահատվել լրամշակված Ռազմավարության ռազմավարական ուղղությունների համալրման ու առավել ընդգրկուն դարձնելուն ուղղված մոտեցումը և ներկայացվել են առաջարկներ, որոնք ուղղված են Ռազմավարությունն առավել համապարփակ դարձնելուն:

Արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար և ակնկալում շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունն առավել թիրախավորված Ռազմավարություն ունենալու հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում