Արցախ

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բուլղարացի պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բուլղարացի պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, սպորտի և մշակույթի միջոցով ազգերի ինտեգրման հնարավորություններին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում