Տնտեսություն

Նախարար Խաչատրյանը քննարկել է դեպի ԵԱՏՄ շուկա մսամթերքի արտահանման հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

 Նախարար Խաչատրյանը քննարկել է դեպի ԵԱՏՄ շուկա մսամթերքի արտահանման հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշածև հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։

Տնտեսավարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշակման խնդիրներին։

Քննարկվել են նաև արտադրողների և իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում