Արդյունաբերական արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում աճել է 6.9%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2019թ. հունվար-հունիսին կազմել է 900,5 մլրդ դրամ, ինչը 6.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին նշված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունում։

Արդյունաբերական արտադրանքի հիմնական ոլորտներում ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել են դրական միտումներ։

Մասնավորապես՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը 2019թ. առաջին կիսամյակում աճել է 6.8%-ով՝ կազմելով 159.19 մլրդ դրամ։

Մշակող արդյունաբերությունն այս տարվա հունվար-հունիսին կազմել է 605.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 8.7%-ով։ Ընդ որում՝ սննդամթերքի արտադրությունը աճել է 7.8%-ով, խմիչքի արտադրությունը՝ 7.9%-ով, իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 16.7%-ով։ Հիմնային մետաղների արտադրության ծավալները նվազել են 2.5%-ով, իսկ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը աճել է 37%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 31.8%-ով։ Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը նշված ժամանակահատվածում 35.5%-ով կտրուկ աճ է գրանցել, իսկ հագուստի արտադրությունն աճել է 26.2%-ով։

էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2019 թվականի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 0.3%-ով, ընդ որում, այդ ցուցանիշը նվազել է էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման 3%-ով նվազման պատճառով։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտի արտադրանքը 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 12,8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.7%-ով ավելացել է:

Հայերեն English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին