Տնտեսություն

Ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով կառավարությունը պետական գույքն օտարում է

2 րոպեի ընթերցում

Ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով կառավարությունը պետական գույքն օտարում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պետական գույքն օտարելու և այն ուղիղ վաճառքի ձևով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունեց:

Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքին, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հա մակերեսով հողամասին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Ավելիաց» ՍՊԸ-ն, որը հանդես է գալիս «Նաիրի ֆուդ» ապրանքանիշի ներքո, ճանաչում ունի Հայաստանում, արտահանում է իրականացնում նաև դեպի Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Հոլանդիա; Ընկերության 2018 թ. արտադրական ծավալը կազմել է մոտ 550 մլն դրամ:

«Ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թ. ավարտը կատարել 259 մլն 760 հազ. դրամի ներդրում, ստեղծել 45 նոր աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ երկու անգամ տեղի է ունեցել աճուրդ, և որևէ ընկերություն/անձ պատրաստակամություն չի հայտնել մասնակցել մրցույթին, առաջարկվում է 15 մլն 500 հազար դրամով ուղիղ վաճառքի ձևով տարածքը տրամադրել «Ավելիաց» ՍՊԸ-ին, որն էլ նշված գումարը կվճարի եռամսյա ժամկետում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում