1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասել, թե չինացի դերասանուհի Չինգմի Յաուն անցած տարիներին հանրաճանաչ Է եղել, նշանակում Է գրեթե բան չասել: Սկսած 80-ական թվականներից աղջիկը պահպանել Է երկրի ամենասեքսուալ դերասանուհու կոչումը, եւ դա հիմքեր ուներ: Նա կարեւոր դերեր Է խաղացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քաղաքային որսորդը» եւ «Լեգենդ Կարմիր վիշապի մասին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
Նրա դեմքը գեղեցկությամբ փայլում Էր Չինաստանի յուրաքանչյուր երկրոդ գովազդային վահանակին, իսկ 1999 թվականին Չինգմին ամուսնացել Է եւ թողել կարիերան՝ ամբողջ ժամանակը նվիրելով իր ընտանիքին: Բայց վերջերս, 20 տարի անց, նա գտել Է ինչպես հիշեցնել իր մասին: Ընդ որում Չինգմին անձամբ դրա համար ոչինչ չի արել: 2017 թվականին դերասանուհուն լուսանկարել են իր 18-ամյա դուստր Շամ Յուետի հետ, եւ այդ լուսանկարը հայտնվել Է միայն այժմ: Այն վայրկենապես տարածվել Է Weibo «չինական թվիթերով», իսկ հետո՝ նաեւ համաշխարհային սոցցանցերով: Լոկ անձնվեր երկրպագուներն են կարողացել հասկանալ, թե լուսանկարում որն Է 49-ամյա մայրը եւ որը՝ պատանի դուստրը, հաղորդել Է Life-ը: