Գլենդել քաղաքում կկառուցվի Հայ-ամերիկյան թանգարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում կկառուցվի Հայ-ամերիկյան թանգարան:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Լոս Անջելեսի մարզի ներկայացուցիչ Քաթրին Բարգրը:

«Արդեն նվիրատվություններ կան, Լոս Անջելեսի մարզի կողմից նվիրաբերվել է 1 մլն դոլար, իսկ Կալիֆոռնիայի նահանգի կողմից 5 մլն դոլար՝ ուղղված թանգարանի ծախսերին: Հույս ունեմ, որ այն շատ հաջող նախագիծ կլինի բոլորի համար»,-ասաց Քաթրին Բարգրը:

ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը տեղեկացրեց, որ հիմա հանգանակության փուլն է: Առաջիկայում կսկսվեն շինարարական աշխատանքները: Նա հույս հայտնեց, որ թանգարանը պատրաստ կլինի առաջիկա հինգ տարում:

Հայերեն English Français Русский