Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում նախագահն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային եւ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում