Տնտեսություն

Գյումրիում շուտով կմեկնարկեն մաքսատան կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գյումրիում շուտով կմեկնարկեն մաքսատան կառուցման աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շուտով կմեկնարկեն Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային դարպասի մեծ ծրագրի բաղադրիչներից մեկի կառուցապատման աշխատանքները։ Խոսքը Հյուսիսային մաքսատան մասին է, որի շինարարական, նախագծային նախնական էսքիզային աշխատանքները հուլիսի 29-ին քննարկել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը շրջել է տարածքում, մանրամասն ծանոթացել, խոսել տարածքի մաքրման, հարթեցման, կոմունիկացիոն ցանցի անցկացման մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

Գյումրիում մաքսատունն ունենալու է ավելի մեծ ենթակառուցվածք և լինելու է, այսպես կոչված, արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Նմանատիպ կենտրոն նախատեսվում է ստեղծել նաև Սիսիանում։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում